Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունները որոշվում են փողով ու վարչական լծակներով». Հեղինե Բիշարյան (Տեսանյութ)

Փետրվար 24,2018 14:24

«Օրինաց Երկիր» կուսակցության հերթական համագումարում այսօր ելույթ ունեցավ կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանը՝ մատնանշելով, որ ՕԵԿ-ը մշտապես հավատարիմ է եղել իր առաքելությանը: Մեկնաբանելով այն փաստը, որ 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը չանցավ խորհրդարան, նա նշեց. «Մեր ցանկությունն էր՝ Հայաստանը տանել վերածննդի ճանապարհով: Բայց հայտնի է, որ մեզանում ընտրությունները չեն որոշվում գաղափարով ու որակով, այլ փողի ու վարչական լծակներով: Դրա համար այսօր ունենք այն, ինչ ունենք»:

Բիշարյանը փաստեց, որ ՕԵԿ-ը 260 օրենքի հեղինակ է եւ հպարտանում է իր կատարած աշխատանքով, ապա ԱԺ ընտրությունների վարկանիշային համակարգը խայտառակություն որակեց: Հեղինե Բիշարյանը խոսեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին. «Շատ մարդիկ մտածում են, թե միայն եկեղեցին է սրբավայր, բայց մեր պապերի գերեզմաններն էլ են սրբավար, որոնք չենք ուզում թողնել ու լքել երկիրը: Ցավ եմ ապրում, երբ հարազատներս ու ընկերներս հեռանում են երկրից: Դա ողբերգություն է»:

Հետո Հեղինե Բիշարյանը մի դեպք պատմեց. «Վերջերս մեր ընկերներից մեկին սրտի ծանր վիրահատության համար 4 միլիոն 800 000 դրամ էր պետք: Հիվանդանոցում մինչեւ չեն վճարել՝ վիրահատությունը չեն արել: Որտեղի՞ց շարքային քաղաքացուն նման գումար: Մի գիշերում կարելի՞ է այդքան գումար հավաքել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728