Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ

Փետրվար 24,2018 14:08

2018թ. փետրվարի 20-ին Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Գ. Ստեփանյանը ոստիկանության Արարատի բաժին հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ 2018թ. hունվարի 22-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդի քաղաքի մասնաճյուղում իր անվամբ գրավադրվել է Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժի կողմից իրեն տրված 224 գրամ ոսկու ձուլակտորներ, որոնց դիմաց տրված 5029 ԱՄՆ դոլարը բանկից ստացել է Վրեժը և որպես պարգևավճար իրեն է տվել 120.000 ՀՀ դրամ: Դրանից հետո վարկի տոկոսագումարի վճարման օրը Վրեժը հայտնել է, որ որևէ գումար իրեն չի տրամադրի, ցանկության դեպքում կարող է գրավադրված ոսկին թողնել բանկի տնօրինությանը, որից հասկացել է, որ նշված 224 գրամ ոսկու ձուլակտորները կեղծ են:

Նույն օրը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի գլխամասից ստացվել է Գ. Ստեփանյանի կողմից ոսկու գրավադրման և վարկի ձևակերպման գործընթացի տեսագրությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինս գրավի առարկա հանդիսացող ոսկու ձուլակտրոները չի տեսել, դրանք նախապես բանկի ոսկերիչին է տվել Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժը և պայմանագիրը կնքելուց հետո հենց վերջինս էլ բանկի դրամարկղից ստացել է 5029 ԱՄՆ դոլար գումարը  ու բանկից դուրս եկել՝ 120.000 ՀՀ դրամ տալով Գ. Ստեփանյանին:

Դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից  21.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Աարատի մարզի Վեդիի քննչական բաժնի վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նույն մեխանիզմով ևս երկու անձանց անվամբ նույն մասնաճյուղում վարկեր են ձևակրեպվել: Պարզվել է նաև, որ ոսկու ձուլակտրոները Վրեժ. Հ.-ին են տվել Ա. և Ա. Թաթոսյան եղբայրները՝ Գ. Սարդարյանի միջնորդությամբ:

2018թ. փետրվարի 23-ին «Արդշինբանկ» ՓԲԸ Վեդու մասնաճյուղից առգրավվել են Գ Ստեփանյանի և Տ. Ղուկասյանի անվամբ գրավադրված ոսկու ձուլակտորները և նույն օրը նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Համաձայն ստացված եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված դեղնավուն երանգի մետաղից պատրաստված ձուլակտորները պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, ոսկու պարունակությունը դրանց մեջ կազմել է 4,9 տոկոս:

«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի տարածքում տեղակայված Ա. և Ա. Թաթոսյան եղբայրներին պատկանող տաղավարների խուզարկությամբ հայտնաբերվել են ևս երկու նպանատիպ ձուլակտորներ:

Գ. Ստեփանյանը, Ա. և Ա. Թաթոսյաններն ու բանկի ոսկերիչ Պ. Մանուկյանը ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Գ. Սարդարյանի տեղը պարզելու և նշված հանցավոր խմբի կողմից տուժած այլ քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728