Կառավարության նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Օրինաց Երկիր» կուսակցության XV համագումարը, որի օրակարգում կուսակցության անելիքներն են, նախագահի եւ ղեկավար մարմինների ընտրությունը:
Ներկա են կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ղեկավար-անձանցից Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը: Ներկա չէ Հովհաննես Մարգարյանը:
Օրակարգի հարցերից մեկը կուսակցության նախագահի ընտրությունն էր, որն իր հուզական ելույթից հետո անմիջապես առաջադրեց Հեղինե Բիշարյանը: Արթուր Բաղդասարյանը միաձայն վերընտրվեց ՕԵԿ նախագահ: Բաղդասարյանը Բիշարյանի հապճեպությանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Բիշարյանական ոճով էր»:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ