Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «ՌԴ-ում չեն մոռացել խորհրդային Հայաստանի լավ տեքստիլի մասին» (Տեսանյութ)

Փետրվար 24,2018 12:32

Եվրասիական փորձագիտական ակումբը չորրորդ հետազոտությունն է իրականացվել`Հայաստանի տնտեսության աճը ԵԱՏՄ երկրների անդամակցության համատեքստում: Ակումբի չորրորդ հետազոտությունը վերաբերվում է 2017 թվականի արդյունքներին:  Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում, ներկայացնելով հետազոտության արդյունքները, «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանն ասաց`կան հարցեր առաջացնող բնագավառներ, բայց դրանց իրենք կանդրադառնան ԱՎԾ-ի տվյալների ամփոփումից հետո:

Արամ Սաֆարյանը հիշեցնում է`իրենք դեռ  անցած տարվա ավարտին էին սկսել հետազոտել-կանխատեսել եւ հայտարարել էին, որ նախնական գնահատականներով`դրական աճ կար: Այժմ փաստում են`ակումբի այն կանխատեսումը, որ Հայաստանի ՀՆԱՆ-ն կարձանագրի ավելի քան, 4, 4 տոկոս  աճ, ի հեճուկս միջազգային հեղինակավոր բոլոր կառույցների կանխատեսումների, իրականություն է դարձել:

Հիշեցնենք, պաշտոնական տվյալներով, Հայաստանը 2017-ն ամփոփել է ՀՆԱ-ի 5, 5 տոկոս աճով: Տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ կազմել է 7, 7 տոկոս: Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճ է ցույց տվել արդյունաբերության, առեւտրի, արտահանման, ներկրման ոլորտում: Անգամ շինարարության ոլորտում աճ կա` 3 տոկոս: Անկում կա գյուղատնտեսության ոլորտում: Արամ Սաֆարյանն ասում է`եվրասիական փորձագիտական ակումբում գիտեն դրա պատճառը, բայց կսպասեն  ԱՎԾ-ի վերջնական ամփոփումներին: Նա ուշադրություն է հրավիրում, որ  անգամ այդ պայմաններում գյուղատնտեսության ոլորտում արտահանման աճը երկնիշ է:

«ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսական կարեւոր ուղղություններում Հայաստանն աճ է ցուցաբերել»,- գնահատում է Արամ Սաֆարյանը`արձանագրելով, որ տարին լավն էր ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար: Դրա վրա ազդեցություն է ունեցել ՌԴ տնտեսության կայունացումը.  1, 1 տոկոս կայուն աճի ցուցանիշ ունի ՌԴ-ն: ԵԱՏՄ անդամ երկրներում գործազրկությունը նվազել 6,6 տոկոսով, ՌԴ-ից-ից ՀՀ եկող տրանսֆերտներն են աճել:

Եվրասիական փորձագիտական ակումբի կանխատեսումներով, 2018-ը նույնպես լավն են լինելու`տնտեսական զարգացումների եւ աշխուժության իմաստով: «Արդյունքներն ավելին կլինեն, քան տարվա սկզբին կանխատեսում էին ԵԱՏՄ վերլուծաբանները`2, 2 տոկոս»,- ասաց Արամ Սաֆարյանը: Բանախոսը ընդգծում է, անցած տարին արդյունավետ է եղել արտահանման երկու նոր ճյուղերի մասով`գինեգործություն եւ տեքստիլ արդյունաբերություն. արտահանել է 2 միլիոն լիտրից ավելի գինի: Հագուստի եւ կոշկեղենի արտահանումը դեպի ՌԴ նույնպես աճի միտում ունի. «ՌԴ-ում չեն մոռացել խորհրդային Հայաստանի լավ տեքստիլի մասին»: Դրական զարգացում կա նաեւ զբոսաշրջության մասով`1 միլիոն 200 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան: 40 տոկոսը ՌԴ-ից: Արամ Սաֆարյանի կարծիքով, դա հնարավոր է դարձել ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան մուտքը թույլատրելու շնորհիվ:

Խոսք եղավ ՌԴ-ի վրա շարունակվող եւ սաստկացող արեւմտյան պատժամիջոցների մասին:  «Պատժամիջոցների դրական ազդեցությունն այն է, որ Հայաստանից աճել է գյուղմթերքների արտահանումը ռուսական շուկա: Եթե այդ էմբարգոն մի քանի տարի շարունակվի, ՀՀ գյուղմթերք արտահանողների համար բացառիկ հնարավորություն է ռուսական շուկայում ավելի լավ դիրքեր գրավելու համար»,- կարծում է Արամ Սաֆարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728