Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղեւորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը:
Տեղեկացանք, որ ուղեւորները փետրվարի 15-ից հետո այլեւս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրեւանոցներ, թղթապանակներ: Ավիաընկերության սահմանած նոր կարգերից հիմնականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողները` օպերատորները, լուսանկարիչները եւ այլք: Այս օրենքը ուժի մեջ է մտել անցած տարվա նոյեմբերի 5-ից, եւ այն վերաբերում է բացառապես ռուսական ավիաընկերություններին:
Դրանցով մեկ ուղեբեռի առավելագույն քաշը կարող է լինել 32 կգ իսկ ձեռքի ուղեբեռը` 10 կգ: Այս որոշումը տարածվելու է նաեւ Հայաստանի քաղաքացիների վրա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում