Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կտոր ռեկտորից. և սա 21-րդ դարում. «Ժամանակ»

Փետրվար 24,2018 11:07

Թշնամու ատամները փշրել ենք և պետք է փշրենք: Ինչ եք կարծում, ով է այդ բառերի հեղինակը: Այդ բառերի հեղինակը արցախյան առաջին պատերազմի, և ոչ էլ քառօրյա պատերազմի մասնակից որևէ հերոս չէ, կամ զինված ուժերի որևէ հրամանատար չէ, որոնց դեպքում նմանօրինակ հռետորաբանությունը թերևս կլիներ ընկալելի և որոշակիորեն համադրելի այն կարգավիճակի հետ, որ ունեն նրանք: Այդ բառերի հեղինակը Երևանի Պետական համալսարանի, այսինքն` Հայաստանի Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանն է, որն էլ նա հնչեցրել է Երևանում կազմակերպված միջազգային գիտաժողովում:

Առաջին հայացքից այստեղ չկա որևէ արտառոց բան, ի վերջո ադրբեջանցիները առաջնագծից այն կողմից Հայաստանի և Արցախի հասցեին անում են անհամեմատ ավելի կոշտ և անգամ վայրագ հայտարարություններ: Խնդիրը, սակայն, ամենևին դա չէ, առավել ևս ադրբեջանցիների հետ համեմատվելը: Հայաստանը չպետք է ունենա այդպիսի խնդիր, և ոչ էլ ատամները փշրելու խնդիր, առավել ևս ակադեմիական մակարդակում, ինչպիսին ենթադրվում է պետք է որ լինի Մայր Բուհը: Ակադեմիական մակարդակում Հայաստանի դրսևորումները պետք է լինեն այնպիսին, որոնք կվկայեն հայկական կողմի քաղաքակրթական առավելության մասին, որովհետև 21-րդ դարում անգամ զենքի ուժով հակառակորդի որևէ հարգ լուծելու համար առաջնային պլանում է ոչ թե «ատամ փշրելու» ֆիդայականությունը, այլ ակադեմիական քաղաքակրթականությունը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728