Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»

Փետրվար 24,2018 10:58
kentronakan bank

Հայաստանի միջազգային պահուստներն այս տարի կրկին նվազել են: Կենտրոնական բանկի հաշվետվությունից տեղեկացանք, որ հունվարի դրությամբ ՀՀ պետական պահուստները կազմել են 2 մլրդ 286.9 մլն դոլար, մինչդեռ, դեկտեմբերին այդ թիվը 2 մլրդ 313.9 մլն դոլար էր:

Ասել է, թե մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պահուստները նվազել են 27 մլն դոլարով: Առաջին հայացքից սա մեծ խնդիր չէ: Բայց տեղի ունեցածը, ըստ էության, բացահայտում է դրամի փոխարժեքն ամեն գնով պահպանելու՝ իշխանությունների արհեստական ջանքերը: Ֆինանսական շուկայում դոլարի մեծ խմբաքանակ վաճառելով` կառավարությունն այսպես փորձել է դրամը փրկել արժեզրկումից: Ի դեպ, նշենք նաեւ` տեւական ժամանակ է՝ Հայաստանի պահուստներն արտարժույթի տեսքով են, քանի որ տարիներ առաջ նախկին վարչապետ, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը ոսկին հանել էր վաճառքի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728