Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը հոխորտում է Հայաստանի մասին, մի անգամ չեն ասել՝ ա՛յ տգետ, հերդ, ծնկի իջավ 94 թվին». Խաչիկ Ստամբոլցյան

Փետրվար 23,2018 22:00

«Նախիջևանի համար ես առաջարկում էի մտնել միջազգային դատարան, որովհետև Նախիջևանը Ադրբեջանին ոչ թե տրված էր մշտական, այլ տրվել էր խնամակալության: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, չգիտեմ ինչ ուժերով, որոշեցին, որ Նախիջևանը հայտնի չէ, թե ինչ է, ժամանակավոր դնենք Ադրբեջանի խնամակալության տակ, մինչև որոշենք նրա ինչ լինելը: Եվ այդ խնամակալության ժամանակ Նախիջևանի ժողովրդի համարյա 90 տոկոսին դուրս էին արել, ոչնչացրել էին, իսկ շարժումից հետո ոչ ոք չմնաց, նաև հուշարձանները ոչնչացրեցին:

Մինչև այսօր Հայաստանը չի մտածում, որ խնամակալը ոչնչացրել է խնամվող ժողովրդին: Սա դատական գործ է, մինչև այսօր Հայաստանն այս հարցը չի բարձրացնում»,- այս կարծիքին է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը:

Դեռ 1988-ի շարժման օրերին ինքը երկու անգամ այդ թեմայով ամբիոնից ելույթ է ունեցել, Խաչիկ Ստամբոլցյանն այսօր էլ է դժգոհ արտաքին քաղաքականությունից. «Մենք այսօր ԱԳՆ չունենք: Տեսեք՝ այսքան ժամանակ Ալիևը հոխորտում է Հայաստանի մասին, Երևանի մասին, մի անգամ չեն ասել, թե ա՛յ տգետ, հերդ՝ Ալիևը, ծնկի իջավ 94 թվին, խնդրեց, որ մենք դադարեցնենք: Խաղաղություն խնդրեցին, թե չէ մենք մինչև Բաքու հասնելու էինք: Մի անգամ էդ բանը լսե՞լ եք, չեն ասում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728