Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն

Փետրվար 23,2018 21:45

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Աշոտյանի նախագահությամբ փետրվարի 23-ին քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Աշոտյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որին միացել են ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունները:

Հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանի խոսքով` դատապարտվում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները, ինչպես նաեւ հայատյաց, ռասիստական քաղաքականությունը եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունները: ՀՀ ԱԺ-ն կոչ է անում խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին` դատապարտել Ադրբեջանի իրականացրած եւ շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար:

Արմեն Աշոտյանը գործընկերներին վստահեցրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն:

Քվեարկության արդյունքում օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: Հանձնաժողովը որոշել է առաջարկել ԱԺ հայտարարության նախագիծն ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի ներկայացրած «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծի ընդունման դեպքում կընդլայնվի օրենքի շրջանակը` ներառելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այլ նաեւ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը, ինչը հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական եւ այլ վիճակագրությունները, բարձրացնել հասկացվածության աստիճանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են աշխատանքային քննարկումներ, ներկայացվել մեկ տասնյակ առաջարկություններ, որոնք ընդունվել են:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ու պատգամավոր Արամ Սարգսյանը տեղեկացրել են, որ համապատասխանաբար «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները կողմ են քվեարկելու օրենքի նախագծին:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը: Ըստ հիմնական զեկուցողի` նպատակն է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) ստանդարտին: Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունները եւ համապատասխան լիազոր մարմինները կներկայացնեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի եւ այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական նախաձեռնություններին` առաջարկելով դրանք ընդգրկել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Կառավարության հեղինակած «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ 2 ամիս ժամկետով:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728