Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արա Պողոսյանի իր ու Էդվարդ Ներսիսյանի հեռախոսազրույցները գաղտնալսվել են առանց գաղտնալսման սանկցիայի

Փետրվար 23,2018 21:35

2015 թվականին Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով դատաքննության ժամանակ այսօր, երբ մեղադրող դատախազը ներկայացնում էր գրավոր մի շարք ապացույցներ, խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դժգոհություն հայտնեց:

Նա դժգոհեց, որ մեղադրող կողմը ներկայացնում է այն տվյալները, որոնք իրեն են հետաքրքիր ներկայացնելու համար՝ զենք, զինամթերք, հանցագործ:

Ըստ ամբաստանյալի, մեղադրող կողմը այլ տեղեկություններ տետրերում չի գտել՝ 64 մլրդ դոլարի թալանի, ապրիլյան պատերազմի, Ցեղասպանության, ցույցեր կազմակերպելու իրավունքի, Արցախի 5 շրջանները վերադարձնելու և այլնի մասին:

Արթուր Վարդանյանը նաեւ հարցրեց, թե ինչպես է նախաքննական մարմինը որոշել, որ որոշակի հեռախոսահամարներ գաղտնի, իսկ մյուսները հիմնական են, եթե ավելի շատ գաղտնի է, ո՞նց է գաղտնի:

Նշենք, որ մեղադրող դատախազն այսօր ներկայացնում էր Նորք Մարաշի տնից առգրաված իրերի ցանկը, այդ թվում ամբաստանյալների բջջային հեռախոսները, որոնցից մի մասը գաղտնալսվել է:

Ամբաստանյալ Արա Պողոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր ու Էդվարդ Ներսիսյանի հեռախոսազրույցները գաղտնալսվել են՝ առանց գաղտնալսման սանկցիա ունենալու: Նա հայտարարեց նաեւ զննության արձանագրության մեջ նշված է, որ իր աշխատանքային համազգեստը առգրավվել է Մարաշի տնից, մինչդեռ այն առգրավվել է իր տնից:

Դատական հաջորդ նիստում դատարանը կշարունակի հետազոտել գործում առկա ապացույցները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728