Օլիմպիական հերթափոխի Երեւանի պետական մարզական քոլեջում այսօր պայքարն ավարտեցին 85 եւ 94 կգ քաշային ծանրորդները: Չեմպիոն ու մրցանակակիրներ դարձան:
85 կգ. Հակոբ Մկրտչյան (355 կգ), Կարեն Ավագյան (340 կգ), Վարդան Մանուկյան (330 կգ):
94 կգ. Սամվել Բաբակյան (343 կգ), Կարուշ Ղուկասյան (339 կգ), Արսեն Մարտիրոսյան (325 կգ):
Առաջնությունն անակնկալ ավարտվեց Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանի համար: Հաղթողի գլխավոր հավակնորդը պոկում վարժությունում ցույց տվեց լավագույն արդյունքը՝ 165 կգ: Սակայն հրումում չկարողացավ բարձրացնել նախ 181, այնուհետեւ՝ 185 կգ քաշերը եւ հրաժարվեց երրորդ մոտեցումից:
Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կատարվածը մեկնաբանել է այն հանգամանքով, որ վերջին մարզումների ժամանակ Անդրանիկի հին վնասվածքը զգացնել էր տալիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ