Ցխինվալիի հիվանդանոցում մահացել է Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլին: Վերջինս նախօրեին ձերբակալվել էր Ախալգորիում՝ «Հարավային Օսիայում ցեղասպանություն իրականացնելու» մեղադրանքով և տեղափոխվել Ցխինվալի՝ հարցաքննության: Տեղի ունեցածի վերաբերյալ Սպուտնիկ-Օսեթիա լրատվականի տեղեկատվությամբ՝ կասկածյալը փաստաբան և թարգմանիչ է պահանջել` հրաժարվելով պատասխանել հարցերին:
Մեկուսարան տեղափոխելու ճանապարհին դիմադրություն է ցույց տվել, խլել ուղեկցողի ձեռքի ատրճանակը: Այդ պատճառով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել: Ձերբակալվածը վնասվածքներ է ստացել ընկել աստիճաններից:
Հաղորդվում է նաեւ, որ Տատունաշվիլին ավելի ուշ գիտակցության է եկել, ասել, որ իրեն վատ է զգում, ապա տեղափոխվել է հիվանդանոց, ուր երկու ժամ անց մահացել է: Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում: