Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի զարգացման հետագա քայլերը

Փետրվար 23,2018 18:50

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման ոլորտի զարգացման հարցեր են քննարկվել:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «ՀՀ տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին»,  «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծերին:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին նախագծերը բերել վերջնական տեսքի և դնել շրջանառության մեջ: «Յուրաքանչյուր նախարարություն, ելնելով իր քաղաքականությունից, մեր առջև դրված խնդիրներից՝ մարզպետների հետ աշխատանքը շարունակում է կատարել: Մենք դեմ չենք սահմանված 14 չափորոշիչները դարձնել 17 կամ 20, եթե դրանք համապատասխանում են մեր ընտրած չափանիշներին», – ասել է Կարեն Կարապետյանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2018 թվականին նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերին:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728