Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր են քննարկվել

Փետրվար 23,2018 18:30

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham)  և պալատի  անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր  գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ  առաջիկայում  Վաշինգտոնում կայանալիք Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի օրակարգային հարցերից մեկն առնչվում է մտավոր սեփականությանը, որի պաշտպանությունը կարևորվում է բիզնեսի աջակցության և զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում ներկայացվել են  մտավոր սեփականության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց բիզնեսն առնչվում է  առօրյա գործունեության մեջ: Մասնավորապես բարձրացվել են մտավոր սեփականության իրավունքի ոլորտում իրավակիրառ պրակտիկային, դատական համակարգի աշխատանքին և մասնագիտացած դատավորներ ունենալու խնդրին,  մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել հեղինակային իրավունքի ոլորտում առկա  և այլ հարցերի:

Կարեն Կարապետյանը նշել է բարձրացված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը և հանձնարարել պատասխանատու  գերատեսչությունների ներկայացուցիչներին, AmCham-ի անդամ- կազմակերպությունների հետ համատեղ, քննարկել խնդիրներն ու  դրանց  լուծմանն ուղղված  առաջարկությունները:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728