Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից տեղեկացանք, որ ՀՔԾ քննիչը Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ դատարան միջնորդություն է ներկայացրել: Դատարանը վերջինիս հանդեպ որպես խափանման միջոց է ընտրել գրավը: Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: ՀՔԾ մամուլի քարտուղարը ելնելով նախաքննության շահերից` այլ մանրամասներ չհայտնեց:
1958թ. ծնված, ՀՀԿ անդամ Ավետիք Ադամյանը 2017թ. նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու էր, ստանալով 4895 ձայն, նա ընտրություններում չհաղթեց: Ավետիք Ադամյանի որդին՝ Կարեն Ադամյանը Տավուշի մարզպետի տեղակալն է:
ՀՀ դատախազությունը նախկինում հայտարարել է, որ իրականացված ապօրինի ծառահատումների հետեւանքով պետությանը պատճառած վնասի չափը պարզելու նպատակով քրեական գործով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում նշանակվել են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը կազմել է 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ:
Հավելենք, որ այդ անտառտնտեսության մի շարք աշխատակիցներ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը` Ավետիք Ադամյանի ֆեյսբուքյան էջից
Ափսոս հազար ափսոս պարոն Ադամյան… Ափսոս ուշացրել են