Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան հետ է կանչել իր հավատարմատարին Նիդերլանդներից

Փետրվար 23,2018 16:37

Թուրքիայի ԱԳՆ-ն Նիդերլանդներից հետ է կանչել իր ժամանակավոր հավատարմատարին այն բանից հետո, երբ այդ երկրի խորհրդարանը Ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: 

Այսօր ավելի վաղ Նիդերլանդների ընդունած բանաձևը դատապարտող հայտարարություն էր տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, վերջին շրջանում խիստ սրված են Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերությունները, որի հետևանքով փետրվարի սկզբին Նիդերլանդները պաշտոնապես հետ կանչեց իր դեսպանին Անկարայից:

Երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Նիդեռլանդները հրաժարվեց վիզա տրամադրել թուրք պաշտոնյաներին, որոնք ցանկանում էին իրենց տարածքում ապրող թուրքերի շրջանում քարոզչություն իրականացնել հօգուտ Թուրքիայում 2017թ. մարտին անցկացվող սահմանադրական բարեփոխումների:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728