ԱՄՆ-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախյան հիմնախնդիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հաղորդում է ԱՊԱ-ն:
«ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի անդամ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Մենք փորձում ենք հնարավորինս շուտ լուծում տալ այդ ձգձգվող հարցին»,- ասել է Սեկուտան:
Դեսպանը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մշտապես հավատարիմ է կարգավորման գործընթացին, և նկատել, որ համանախագահներն ակտիվացրել են ջանքերը և փորձում են կարգավորման ուղիներ գտնել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ