Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: Հանդիպումից հետո, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին ասաց, որ ֆորմալ առումով, հանդիպման նպատակը Արմեն Սարգսյանի առաջադրման պաշտոնական տեսք տալու համար էր: Մեխանիզմն է այդպիսին, պատգամավորները պետք է առաջադրեն: Անհրաժեշտ է պատգամավորների 1/4-ի ստորագրություն: Աղվան Վարդանյանն ասաց, որ արդեն 60-ից ավելի ստորագրություն կա:
«Կա ՀՀԿ իր առաջնորդով, կա ՀՅԴ: Արմեն Սարգսյանն այսօր երկու խմբակցությունների, արդեն ֆորմալացված, համատեղ թեկնածուն է: Այն պատկերացումները, որ ունի Արմեն Սարգսյանը`մեր երկրի ապագայի հանդեպ եւ իր գործառույթների հանդեպ, ամբողջովին համահունչ են Աղվան Վարդանյանի պատկերացումներին: Վստահ եմ, նաեւ տասնյակ ու տասնյակ պատգամավորների»,- ասաց Աղվան Վարդանյանը: Լրագրողի դիտարկմանը`Սերժ Սարգսյանն ում վրա էլ մատը դներ, համահունչ էր լինելու, Աղվան Վարդանյանը հակադարձեց. «Դուք սխալվում եք»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Արմեն Սարգսյանն, ի դեպ, եկավ ետնամուտքով, գնաց ետնամուտքով: Լրագրողների հետ չհանդիպեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ