«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» այսօրվա դատական նիստին ներկա էր Մարտական խաչի ասպետ, Արցախյան հերոսամարտի հրամանատարներից Վահան Բադասյանը:
Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի մասին նա լրագրողների հետ զրուցում ասաց. «Նա հերոս է՝ իր անցած ճանապարհով: Նա այն սրտացավ մարդկանցից է, որը բարձրաձայնել է երկրում տիրող խնդիրներն ու անարդարությունը: Միայն հերոսն իրավունք ունի դա անելու: Ովքեր նրա պես ասում են՝ «այսպես չի կարելի», դատվում են: Նա հերոս է եւ հերոս էլ կմնա: Ոչ ոք չի կարող նրան դատել»:
Վահան Բադասյանը նշեց՝ իրեն չի հետաքրքրում դատավարությունը եւ այն փաստը, որ մեղադրողը միջնորդել է Սեֆիլյանին ազատազրկել 11 տարով: Ըստ նրա՝ ժողովուրդն արդեն իսկ տվել է իր գնահատականը հերոսին:
«Այս ամենը սուտ է եւ շինծու: Սեֆիլյանին եւ նրա նմաններին, այդ թվում՝ ինձ, ուզում են ասել՝ մի ասեք այսինչ բանը, որովհետեւ ձեզ սա է սպասվում:»,-համոզմունք հայտնեց Վահան Բադասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ