Նախորդ շաբաթ կազմակերպված վերապատրաստման սեմինարը համախմբել էր Զբաղվածության պետական գործակալության (ԶՊԳ) շուրջ 30 փորձագետների Հայաստանի երկու մարզերից, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչպես պետք է օգնեն աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին՝ նրանց ներուժը գործի վերածելիս, երբ վերջիններս տուն վերադառնան: Սեմինարը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «iMigrant Armenia.EU» ծրագրի շրջանակներում:
Վերապատրաստման միջոցով ձեռք բերված կարողությունները թույլ կտան ԶՊԳ մասնագետներին աջակցել վերադարձած աշխատանքային միգրանտների կողմից առաջարկվող նորարարական բիզնես մոդելների և սթարթափերի ստեղծմանը Հայաստանի երկու մարզերում՝ Արագածոտնում և Շիրակում, որոնք ծրագրի ուշադրության կենտրոնում են:
Վերապատրաստման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել մեթոդաբանության և մասնակցային ախտորոշման ու պլանավորման գործոնները՝ իրենց ունակությունները բարձրացնելու և նշված երկու մարզերում ծրագրի շահառուների հետ հանդիպումները համակարգելու և անցկացնելու համար:
«IMigrantArmenia.EU» ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին՝ փոխակերպելու իրենց ներուժը նորարարական բիզնես մոդելների և սթարթափերի ստեղծման մեջ՝ իրենց համայնքներում: Ծրագրի նպատակն է նաև առավելագույնի հասցնել հայաստանյան ճոճանակային աշխատանքային միգրանտների ներդրումը իրենց համայնքների զարգացմանը՝ հյուրընկալող երկրներից դեպի իրենց համայնքներ հմտությունների, փորձի և ֆինանսական կապիտալի վերադարձի միջոցով: Ծրագրի նպատակակետում նաև արտերկրում գտնվող օտարերկրացիներն ու հայերն են, ովքեր հետաքրքրված են Հայաստանում կլաստերների, արժեքային շղթաների և բիզնեսի ներդրումներով:
EU NEIGHBOURS east