Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանի առաջ քաշած թեզերի վերաբերյալ խորհրդարանի որեւէ պատգամավոր չի խոսել, նախագահականից, կառավարականից, ՍԴ-ից ոչ ոք չի արձագանքել. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 23,2018 12:28

Ուրեմն, փաստաբան Վահե Գրիգորյանը մի համապարփակ վերլուծություն էր արել, ըստ որի՝ Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն գործող Սահմանադրության 125 հոդվածում, որը դեռ ուժի մեջ չէ։ Այն ուժի մեջ կմտնի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը։ Այսինքն՝ չորրորդ նախագահը նույնպես պետք է ընտրվի ուղիղ քվեարկության միջոցով՝ գործող Սահմանադրության համաձայն։

Ցանկացած բանական մարդ Վահե Գրիգորյանի այս գրածները հասկացել է։ Որ եթե Արմեն Սարգսյանին ԱԺ-ը ընտրի, ապա լեգիտիմ չի կարող լինել։ Այսինքն, կլինի ամենաանլեգիտիմ խորհրդարանի ընտրած ամենաանլեգիտիմ նախագահը։

Վահե Գրիգորյանի առաջ քաշած թեզերի վերաբերյալ խորհրդարանի որեւէ պատգամավոր չի խոսել, նախագահականից, կառավարականից, ՍԴ-ից ոչ ոք չի արձագանքել։ Մեծ հաշվով, հիմար ու ծաղրի ենթակա վիճակ է լինելու։

Խոսել են միայն սահմանադրագետ համարվող Վարդան Պողոսյանն ու Արմեն Մազմանյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728