ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Կարմիր բանակի ստեղծման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
«ՉԻ» – Խնդիրը նույնիսկ այն չէ, որ 1918թ. փետրվարի 23-ին ձեւավորված այդ բանակը ստեղծվել է հիմնականում սեփական քաղաքացիների եւ սեփական երկրի կանոնավոր բանակի դեմ կռվելու համար, ոչ էլ այն, որ երկուսուկես տարի անց այդ բանակն ըստ էության օկուպացրել է Հայաստանը։
Խնդիրն այն է, որ այսօրվա Հայաստանը հայտնվել է մի վիճակում, որ մեր պաշտպանության նախարարը չի կարող ինքնուրույն որոշել՝ մասնակցի՞ այս կամ այն միջոցառմանը, թե ոչ։
Եվ ստիպվա՛ծ է մասնակցել այն բանակի տոնին, որը գրավել է Շահումյանի շրջանն ու հանձնել ադրբեջանցիներին, ու որը հիմա էլ ինստրուկտորներ է ուղարկում Ադրբեջան՝ որպեսզի օգնի «յուրացնել» իր իսկ վաճառած ժամանակակից զինտեխնիկան։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում