Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԼՔ դաշինքը փորձում է մարտի 1-ի դառը էջն օգտագործել. բա հետևանքնե՞րը». Կարեն Ավագյան

Փետրվար 23,2018 12:07

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը վրդովված է՝ մարդիկ դեռ փորձում են մարտի 1-ի էջն օգտագործել:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ավագյանը, անդրադարձ կատարելով ԵԼՔ դաշինքի՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանն, ասաց. «Հասկանալի է՝ այդ դառը էջը միշտ էլ կարելի է օգտագործել երևալու, ջրի երես մնալու, ինքնախաբեություն-օրակարգ ձևավորելու համար։ Բա հետևանքնե՞րը։ Բա կրկին պատճառվող ցա՞վը։ Իրոք անհասկանալի է։ Մարտի 1-ը խորը վերք է ոչ միայն հարազատների, այլև մեր երկրի ու մեզանից յուրաքանչյուրի համար»։

Կարեն Ավագյանը հորդորում է քաղաքական նկրտումները բավարարելու համար ամեն անգամ չցավեցնել մարդկանց:

ՀՀԿ-ական պատգամավորի վստահեցմամբ՝ բոլոր կողմերն անցած տասը տարիներին այդ մասին բարձրաձայնել են, խնդիրը բազմակողմանի քննարկվել է, այդ թվում նաև՝ իրավական հարթությունում:

Եզրափակելով Կարեն Ավագյանն ասաց. «Թվում է՝ տարիներ անց մենք մարտի 1-ի մասին բոլորս պարտավոր ենք խոսել «Այլևս երբեք» նշանաբանով միայն, բայց, ցավոք, մարդիկ դեռ փորձում են այդ դառը էջն օգտագործել ու օգտագործել»:

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728