Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Թուրքիայի մեղքերի թղթապանակը այս դեպքում չխառնենք Ադրբեջանի մեղքերի թղթապանակի հետ»

Փետրվար 23,2018 12:34

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր միաձայն ընդունեց ՀՀ ԱԺ հայտարարությունը`սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյան առաջարկում էր «ահաբեկչական խմբավորումներ» արտահայտության փոխարեն հստակեցնել եւ գրել կազմակերպութան անուն: Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ դեմ է որեւէ ահաբեկչական խմբավորման անվան հիշատակմանն այս հայտարարության մեջ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն, ընդհանուր առմամբ, կարծում է, որ տեքստը լուծում է իր առջեւ դրված խնդիրը: Բայց առաջարկում է`երբ խոսում ենք բնօրրանից դուրս մղման շարունակական քաղաքականության մասին, հիշում ԽՍՀՄ տարիներին Նախիջեւանի, հայաթափումը, հիշենք նաեւ Գանձակի մասին. դա պատմական Ուտիքն է, Գարդմանքը, որը պատմականորեն հայաբնակ է եղել: Պատգամավորն առաջարկում էր նաեւ Ադրբեջանի կողմից թվարկվող ոճրագործությունների շարքում ընդհանրական գնահատական էլ տալ`«ցեղասպանություն» կամ գոնե «ցեղասպան քաղաքականություն»:

Արմեն Աշոտյանը համամիտ չէ. «Թուրքիայի մեղքերի թղթապանակը այս դեպքում չխառնենք Ադրբեջանի մեղքերի թղթապանակի հետ: Մենք հիմա քաղաքական գնահատական ենք տալիս, ոչ թե պատմական: Հոգեհուզական տեսանկյունից շատ մեծ է ցանկությունը`նախշել այս հայտարարության մեջ»:

Կիսելով հոգեհուզական ոլորտում գտնվող բոլոր մոտեցումները, Ամեն Աշոտյանն ասում է, որ չի կարող ընդունել դա, թեեւ ասվածը հիմնված `փաստերի վրա: Հիշեց, որ անկախ Հայաստանի առաջին ՀՀՇ-ական իշխանություններն էլ են գնացել այս տրամաբանությամբ: Թե ինչո՞ւ են գնացել այս տրամաբանությամբ եւ ինչո՞ւ երեսուն տարի այդ քաղաքականությունը չի փոխվել`հարցերի մասին Արմեն Աշոտյանը չցանկացավ հրապարակային խոսել: Զրույցը տեղափոխվեց նրա աշխատասենյակ:

Շիրակ Թորոսյանը մնաց իր կարծիքին. «Ինչո՞ւ խուսափել փաստից եւ իրերն իրենց անուններով չկոչել»:

Շիրակ Թորոսյանն առաջարկել էր ոչ միայն դատապարտող , այլ նաեւ կանխարգելող կոչ անել: Համաձայնվեցին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ առաջարկել էր «ծիսական սպանություններ» տերմինը ներառել հայտարարության մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728