Այն, որ մեր երկրի քաղաքացիները ՀՀ բարձրագույն իշխանություններից դադարել են որևէ դրական փոփոխության ակնկալիք ունենալ, ակնհայտ է, և ամեն անգամ էլ ավելի հաստատուն է դառնում, երբ այս կամ այն պաշտոնյան՝ նախարարը կամ պատգամավորը որևէ նոր նախագիծ կամ փոփոխություն է առաջարկում: Առողջապահության նախարարի հերթական աղմկահարույց նախագիծը դրա վառ օրինակն է: Գրեթե բոլորի մոտ նույն շփոթությունն է, մտահոգությունները, հարցականները: Դեղերի օգտագործման վերաբերյալ այս անսպասելի և անհասկանալի մոտեցումը, բնականաբար, դարձել է քննադատությունների քննարկումների լայն թեմա:
Եվրոպական առողջապահական համակարգերին ու մոտեցումներին հղում անող մեր պաշտոնյաները, ակամայից, թե միտումնավոր, հաճախ են մոռանում, որ իրենք ոչ թե եվրոպաներում են ապրում, ունեն հօգուտ քաղաքացու ներդրված բազմաթիվ ծրագրեր ու արտոնություններ, այլ պաշտոնավորում են մի երկրում, ուր սոցիալական անարդարությունն ու բևեռացում հսկայական չափերի է հասել, առողջապահական համակարգը ոտքից գլուխ կոռուպցիայի որջ է դարձել, և որ պատերազմող երկրի պարագայում, նման անհեթեթ որոշումները կարող են լուրջ վնաս հասցնել, ի վերջո, էլ ավելի խորացնել իշխանության վերնախավի հանդեպ եղած անվստահությունն ու թշնամանքը:
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ