Ամենատարբեր տվյալներով՝ ստվերը ՀՀ-ում կազմում է 30-40 տոկոս։ Արժույթի միջազգային հիմնադրամը օրերս հրապարակած զեկույցի մեջ ընդգծել է, որ ՀՀ-ում ստվերը 36 տոկոս է։ Նկատենք՝ վաղուց երեք միլիոնից էլ քիչ բնակչություն ունեցող երկրի համար այդքան ստվերը ոչ թե խնդիր է, այլ ողբերգություն։
Մասնագետները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են խնդրին՝ շեշտելով՝ քանի դեռ ստվերը զգալիորեն կրճատված չէ, տնտեսությունը չի կարող ազատ շնչել ու արդյունք ապահովել։ Իսկ տնտեսության մեջ արդյունքն այն կարող էր լինել, որ մրցակցային դաշտը մեծանար։ Իսկ նման բան տեղի չի ունեցել։
Նկատենք նաեւ, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՊԵԿ-ը ստվերը կրճատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել է, եւ պատահական չէ, որ պաշտոնական վիճակագրությամբ ավելացել է այն արտադրատեսակների ծավալը, որոնք ակցիզավորվում են։ Այսինքն՝ այդ դրոշմապիտակները փակցնելով՝ հնարավոր է եղել վերահսկել արտադրության ծավալները։
Բացի այդ՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը դեռ 2017թ. հայտարարել էր, թե 9 ամսվա տվյալներով՝ իրենք 2,2 մլրդ դրամի ստվեր են կրճատել եւ դեռ շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքները:
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում