Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Գայթակղությունը մեծ էր ավելի կոշտ որակումներ տալ»

Փետրվար 23,2018 11:45

«Գայթակղությունը մեծ էր ավելի կոշտ որակումներ տալ, բայց պահել ենք թե իրավական, թե քաղաքական լեզուն եւ դա բխում է մեր երկարաժամկետ ռազմավարությունից»,- այսպես գնահատեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը`ՀՀ ԱԺ հայտարարությունը`սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարության տեքստն այսօր քննարկվում էր հանձնաժողովում:

«Նման քաղաքական հայտարարության անհրաժեշտություն կա»,- ասաց հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը`հավելելով, որ այն կազմելուց առաջ խորհրդակցել են փորձագիտական հանրության հետ: Ի դեպ, հայտարարության համահեղինակ են ԱԺ այս գումարման բոլոր խմբակցությունները:

Ըստ Արմեն Աշոտյանի, հայտարարության տեքստը սեղմագիր է, որտեղ ներկայացված են արցախյան շարման առաջին օրից առ այսօր ուղեկցվող ոճրագործություններով եւ հայաթափման ադրբեջանական մոտեցումները:

«Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունը պետական քաղաքականություն է»,- ասաց Արմեն Աշոտյանը`նկատելով, որ այդ քաղաքականությունն ուղղորդվում է միջազգային տարբեր նորմերի խախտումներով ու, ցավոք, ոչ բոլոր դեպքերն են միջազգային հանրության ուշադրությանն արժանացել: Հայտարարությունն առավելապես արտաքին լսարանին են ուղղված:

Երեկ այս թեմայով կայացած խորհրդարանական լսումները, Արմեն Աշոտյանը շատ հաջողված է համարում:

Ի դեպ, երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ դատախազությունը հայտարարություն են տարածել`սումգայիթյան դեքերի վերաբերյալ: Արմեն Աշոտյանը պատահական չի համարում, որ դա արվել է երեկ է արվել:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728