Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիին չեն թողնում մտնել ԱԺ՝ «Ելքի» հրավերով

Փետրվար 23,2018 11:43

«Ելք» խմբակցությունը այսօր ԱԺ-ում լսումներ է հրավիրել՝ 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու հետ կապված:

Լսումները պետք է սկսվեին առավոտյան 11-ին, բայց դրանք սկսվեցին մոտ 20 րոպե ուշացումով:

Պատճառն այն էր, որ ԱԺ ներս չէին թողնում Վարդգես Գասպարիին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Վարդգես Գասպարիին հրաժարվում էին ներս թողնել: Ես տեղյակ պահեցի ԱԺ նախագահին՝ Բաբլոյանին, ասացի, որ դա մեզ համար անհանդուրժելի է, որովհետեւ խմբակցությունը այդ մարդուն անցագիր է տվել, հրավիրել է լսումների եւ ինչ-որ ծառայություն որոշում է, որ այդ մարդը ներս պիտի չմտնի ԱԺ: Սա դատապարտելի է եւ միանշանակ ես ասում եմ, որ Գասպարին պետք է ներս մտնի: Իհարկե, մարդը վիրավորվեց դրանից»:

Լսումները սկսվեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728