Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը պատրաստվում է «վերակենդանացնել» «Կոտայք» ֆուտբոլային ակումբը՝ ունենալով միանգամից երկու ֆուտբոլային ակումբ. «Հրապարակ»

Փետրվար 23,2018 11:18

Երեկ գրել էինք, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն օրերս հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Հանդիպման նպատակն էլ Հայրապետյանի հետ Գագիկ Ծառուկյանի՝ օլիմպիական մարզաձեւերին զուգահեռ դեպի ֆուտբոլ անցման շուրջ բանակցություններ վարելն է եղել։ Ռոստոմյանը տեղեկացրել է ՀՖՖ նախագահին, որ Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը, եւ պայմանավորվել են միասին գնալ՝ մարզադաշտի վիճակը նայելու, հետագա անելիքները քննարկելու։

Մինչ այդ, կառավարության որոշմամբ, նախկինում Միխայիլ Բաղդասարովին պատկանած «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզաբազան իր մարզադաշտով փոխանցվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բալանսին: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է այդ սպորտբազայի հիման վրա ստեղծել ֆուտբոլային նոր ակադեմիա՝ մանկապատանեկան ֆուտբոլից մինչեւ Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլային ակումբ: Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Ծառուկյանն այդտեղ փորձում է վերականգնել 2005 թվականին կազմալուծված «Լոկոմոտիվ Երեւան» ֆուտբոլային ակումբը։ Պետք է նշել, որ «Միկա» մարզադաշտի տարածքում է գտնվում նաեւ ՊԵԿ ուսումնական կենտրոնը, ու դեռ հայտնի չէ՝ այդ կենտրոնի շենքը Ծառուկյանը նույնպե՞ս գնել է, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտին, ապա այնտեղ, ամենայն հավանականությամբ, իր տնային հանդիպումներն ու մարզումները կանցկացնի «Կոտայք» ֆուտբոլային ակումբը, որի գործունեությունը դադարեցվել էր 2016 թվականին։ ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ «Կոտայքը» դիմել է ՀՖՖ-ին՝ թիմը ՀՀ ֆուտբոլի առաջնությունից եւ Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով՝ նշելով, որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, հովանավորները հրաժարվել են ֆինանսավորել, ուստի «Կոտայք» ֆուտբոլային ակումբն ի վիճակի չէ շարունակել իր գործունեությունը:

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728