Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Թվիդ Քամերը, ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև, հաղորդում է Reuters-ը:
Բանաձևերն ընդունվել են 142 կողմ, 3 դեմ ձայներով:
Դրանցից առաջինն արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մյուսով կոչ է արվում Նիդեռլանդների կառավարության անդամ նախարարին կամ պետքարտուղարին ապրիլին այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը:
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է այդ բանաձևերին՝ դատապարտելով Նիդերլանդների խորհրդարանի այդ որոշումը՝ այն համարելով իրավական առումով ոչ պարտադիր:
«Անհիմն որոշում մի երկրի կառավարության կողմից, որը աչք է փակվում Սրեբրենիցայի դեռ ցավոտ ցեղասպանության վրա, տեղ չունի պատմության և արդարադատության մեջ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, հայտարարության մեջ նշվում է, որ Նիդերլանդների կառավարությունն ասել է, որ այն չի դառնալ այդ երկրի պաշտոնական քաղաքականությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ