Լրահոս
Օրվա լրահոսը

Գերագույն հոգևոր խորհուրդը կրկին իր մտահոգությունն է արտահայտում Կոստանդնուպոլսի Պատրիարքության և պոլսահայության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչությամբ

Փետրվար 23,2018 10:45

2018 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Երիտասարդության տարի:

Փետրվարի 19-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Երիտասարդության տարի հռչակման ծրագրի կազմակերպչական խմբի ժողովը` նախագահությամբ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:

Ժողովին իրենց մասնակցությունը բերեցին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմից Արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Աբովյանը, ՀԵԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, ինչպես նաև ՀԵԵՄ ԿԳ աշխատանքային խումբը։

Ժողովի ընթացքում քննարկվեցին երիտասարդական տարի հռչակման շրջանակներում 2018 թ. հուլիսի 4-ից 8-ը ծրագրվող միջոցառումների հետ առնչված կազմակերպչական հարցեր:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728