Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈՒՆՆԵՐԸ

Փետրվար 23,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վեցերորդ

ՍԻՐՈՒՆՆԵՐԸ

Եվ Խորիկն ասաց՝ Հրանտը նաեւ «Սարոյան եղբայրների» դիալոգներն ա գրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ մասին էլ քչերը գիտեն», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Խորիկին ասաց՝ «էդ դիալոգները ոչ թե զրոյից եմ գրել, այլ ձեր տված տարբերակներն եմ դզելփչել», եւ Խորիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր տված տարբերակը շատ թույլ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու շատ ուժեղացրիր. ուղղակի անճանաչելի դարձրիր», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Խորիկին ասաց՝ «չափազանցնում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չեղած տեղից չեմ բստրել», եւ Խորիկն ասաց՝ «համարյա լրիվ նորից էիր գրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վրեն շատ էիր աշխատել», եւ Հրանտը ժպտալով Խորիկին ասաց՝ «ժամանակ չտվիք, որ շատ աշխատեի» եւ փռթկացնելով Խորիկին հարցրեց՝ «գոնե հիշո՞ւմ ես՝ ինչ պայմաններում աշխատեցի», եւ Խորիկը փռթկացնելով ասաց՝ «շատ լավ եմ հիշում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էդ մոռանալու բան չի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Խորիկին ասաց՝ «որ հիշում ես, պատմի՝ թող տղերքն էլ իմանան», եւ Փելեշյանը ժպտալով ասաց՝ «էդ պատմությունն ինձ Ֆրունզիկը պատմել ա», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «ես ե՞մ պատմել», եւ Փելեշյանը ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «մոռանում ես, որ Դովլաթյանի անունն էլ ա Ֆրունզիկ», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «իրա անունն էլ ա Ֆրունզիկ, բայց Գորկու փողոցում իրան չեն ճանաչում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «բայց ինձ մյուս փողոցներում էլ են ճանաչում», եւ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ուրիշ ո՞ր փողոցներում են ճանաչում», եւ Ֆրունզիկը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «Սովետական Միության բոլոր քաղաքների բոլոր փողոցներում», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «մի Սովետական Միություն, մի Ֆրունզիկ Մկրտչյան», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «դերասան չես, թե չէ կմտածեի՝ նախանձում ես», եւ Հրանտը մի քիչ մածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «կարծում ես թե՝ նախանձի հատկությունը մենակ դերասաններին ա՞ բնորոշ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրողներն էլ երեւի իրար են նախանձում», եւ Հրանտն ասաց՝ «ոչ թե երեւի, այլ՝ հաստատ» եւ մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ի՞նչ ես կարծում, Խորիկը քեզ նախանձո՞ւմ ա», եւ Ֆրունզիկը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ինքը ինձ չգիտեմ, բայց ես իրան նախանձել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ «Առաջին սիրո երգն» էկրան բարձրացավ, Երեւանի ամենասիրուն աղջկերքն իրան էին սիրահարվել», եւ Խորիկը փռթկացնելով ասաց՝ «գեշերն էլ էին սիրահարվել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Խորիկին ասաց՝ «գեշերի համար դժվար թե նախանձեի», եւ Խորիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «նախանձելդ առանձնապես չեմ զգացել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ցույց չեմ տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ներս էի գցում»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728