Այն, որ «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի լուծարումից ու Սպիտակ տեղափոխելուց հետո շատերն, այդ թվում պետական կառույցներն են դժգոհում «Հայփոստ»-ի աշխատաոճից․ նամակները հասցեատերերին հասնում են ուշացումներով, որի պատճառով խափանվում է նրանց աշխատանքը, Aravot.am-ը բազմիցս անդրադարձել է։ Մենք այս թեմայի շուրջ լսել ենք նաև «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի պարզաբանումները։
Օրերս ականատես եղանք ևս մեկ զավեշտալի դեպքի․ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Նիդեռլանդներից ուղարկված ամանորյա շնորհավորական բացիկը Գյումրու Անի թաղամասի Ա․ Խաչատրյան փողոց, 31 շենք, 68 բնակարանի բնակչուհին ստացել է փետրվարին։
Ծանուցագիրը, որ տվյալ հասցեի բնակչուհին նամակ ունի ստանալու, պիտի գնա ու փոստից վերցնի, նրան փոստատարի կողմից բերվել է փետրվարի 8-ին (Տես փաստաթղթերում)։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ