Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներ բնության հուշարձանների հարակից տարածքում շինարարության մասին

Փետրվար 22,2018 19:33

Արձագանքելով «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ  և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներ  բնության  հուշարձանների հարակից տարածքում  շինարարության  մասին սոցցանցերում տարածված լուրերին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նշված հուշարձանների անձնագրերը հաստատվել են ՀՀ բնապահպանության նախարարի  2017 թվականի օգոստոսի 18-ի 274-Ն հրամանով, որտեղ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ սահմանվել են  համապատասխան պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները:

Խնդրո առարկա փայտե տաղավարը գտնվում է նշված հուշարձաններից մոտ 12 մետր հեռավորության վրա՝ սեփականաշնորհված տարածքում, հողածածկ ճանապարհի ձախ մասում, Ազատ գետի աջ ափին:

Ներկայում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, կայացրել  որոշում՝  պարտավորեցնել կառուցապատողին  դադարեցնել հուշարձանի մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը:

Նշենք, որ սեփականաշնորհված հողատարածքի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, որտեղ որևէ շինարարական աշխատանք չի կարող իրականացվել:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728