Փետրվարի 23-ին հայ հանդիսատեսի դատին կհանձնվի Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին նվիրված «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմը:
Անդրանիկ ցուցադրությունը ժամը 12:00-ին է Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:
Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում արդեն 16 տարի գործող «Հայ-ռուսական Երիտասարդական Միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպության կողմից:
«Հայ-ռուսական միասնություն» հ/կ նախագահ Գոհար Ղումաշյանի խոսքով. «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմը իրենց կազմակերպության կողմից ստեղծված երրորդ ֆիլմն է. «Մեր գործունեության մեջ բավականին մեծ տեղ ենք տալիս հայրենասիրական թեմային, աշխատում ենք հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, դպրոցներում նրանց հետ ծանոթության դասեր ենք կազմակերպում, որ մեր երիտասարդները իմանամ, որ իրական հերոսները մեր կողքին են ու նրանց պատմությունները դառնան հերոսական պատմություններ ու հիշվեն դարեցդար: Ֆիլմի հերոսները յոթ վետերան են, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ճակատամարտին, այնպիսի պատմություններ են պատմում, որ քեզ զգում ես այդ շրջանում»:
Նույն հ/կ փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանն էլ ասաց, որ իրենք ուշադրություն են դարձնում ոչ միայն մեծ հայրենական պատերազմի, այլեւ արցախյան պատերազմի դեպքերին, առաջիկայում էլ արցախյան շարժման երեսուն ամյակին նվիրված անմահ գունդ քայլերթ է իրականացնելու, որի ժամանակ բարձրացնելու են ոչ միայն մեծ հայրենականի մասնակիցների, այլեւ արցախյան պատերազմի ու ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները. «Մեզ համար սերունդների կապը շատ կարեւոր է, որովհետեւ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ