Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ծանրամարտի տղամարդկանց առաջնության երկրորդ օրն էր: Մրցահարթակը տրամադրվել էր 69 եւ 77 կգ քաշայիններին: Հաղթող եւ մրցանակակիր դարձան.
69 կգ. Հրայր Հովհաննիսյան՝ 287 կգ, Ռոստամ Կարապետյան՝ 286 կգ, Արտյոմ Զարգարյան՝ 262 կգ):
77 կգ. Ժորժ Եղիկյան՝ 310 կգ, Հենրիխ Խաչատրյան՝ 292 կգ, Ազատ Հակոբյան՝ 287 կգ:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 85 եւ 94 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Շաբաթ օրը Հայաստանի առաջնությունը կեզրափակեն 105 եւ +105 կգ քաշային ծանրորդները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ