Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնիին: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում:
«Ատամս ցավում էր, գնացի ատամնաբուժարան: Դուրս եկա ատամնաբուժարանից՝ բարև ձեզ, երկրորդ օպերատիվ գունդ, դուք ձերբակալված եք: Ինչ-որ տեղ են տանում»,- գրել է նա:
Մոտ մեկ ժամ հետո Նավալնին տեղեկացրել է, որ իրեն ազատ են արձակել: «Չհասկացա՝ ինչ էր դա, և ինչու էին յոթ հոգով ինձ ձերբակալում»,- գրել է նա:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Նավալնիի ընտրական արշավի (որը թեկնածուի գրանցումը մերժելուց հետո վերածվել է ընտրությունների բոյկոտի արշավի) ղեկավար Լեոնիդ Վոլկովը: Վերջինս էլ ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում, որտեղից պատրաստվում էր մեկնել Ուֆա՝ «Ընտրողների գործադուլի» համախոհների հետ հանդիպելու:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ