Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում ընթացող միջազգային մրցաշարում (մրցանակային գումարը՝ ավելի քան 640 հազար եվրո) անցել է ¼ եզրափակիչ:
Երկրորդ շրջանում Խաչանովը 51 րոպեում 6:2, 6:1 հաշվով պարտության է մատնել գերմանացի Միշա Զվերեւին: Հաջորդ փուլում թենիսիստը կհանդիպի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլյեն Բեննեռոյի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ