Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մարմինների աշխատակիցները մրցում են հրաձգությունում

Փետրվար 22,2018 15:53

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը երկրորդ տարին անընդմեջ «Ասպար Արմս» ՍՊԸ հրաձգարանում կազմակերպում է հրաձգության հանրապետական մրցույթ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությամբ:

Այս տարի մասնակցում է պետական կառավարման 34 մարմին, այդ թվում՝ ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի աշխատակազմերի, նախարարությունների, Դատական դեպարտամենտի, մարզպետարանների, ԿԱ կոմիտեների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է երեքական տղամարդ եւ կին:

Պայքարը կշարունակվի երկու օր, որի ավարտից հետո հայտնի կդառնան թիմային եւ անհատական հաղթողները: Նրանց կհանձնվեն մեդալներ, հավաստագրեր, իսկ անհատական հաղթողներին՝ օդամղիչ հրացաններ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը Aravot.am-ին ասաց. «Այս մրցույթը, որ ընդգրկված է նախարարության ամենամյա տարեկան միջոցառումների ծրագրում, մենք շատ ենք կարեւորում մի քանի առումներով: Հրաձգությունը որպես կիրառական մարզաձեւ անհրաժեշտ է տարածել ու զարգացնել, երկրորդը, որպեսզի մեր քաղաքացիները, այդ թվում նաեւ պետական կառավարման մարմինների աշխատակիցները, տիրապետեն զենքին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ նախաձեռնությունը արժանի ճանաչում է ձեռք բերում: Մասնավորապես, համեմատած անցած տարվա հետ, 2018 թվականին այս մրցույթի մասնակիցների քանակն արդեն ավելացել է շուրջ 50 հոգով»:

Գաբրիել Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը մշակել է հանրապետությունում հրաձգության զարգացման հայեցակարգ-ծրագիր, որը ներկայացված է կառավարություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728