Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավորը դեռ վատառողջ է

Փետրվար 22,2018 15:47

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով նիստը կրկին չկայացավ:

Այս անգամ էլ էր Բարսեղյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գրություն ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ վատառողջ է եւ չի կարող ներկայանալ դատարան: Նա կրկին խնդրել էր հետաձգել նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին էլ էր Բարսեղյանը նման գրություն ուղարկել՝ խնդրելով հետաձգել, մինչեւ իր բուժման կուրսի ավարտը: Բայց դատարանը բավարարելով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի միջնորդությունը՝ մեկ շաբաթով էր հետաձգել:

Դատարանը նիստը հետաձգեց մինչեւ մարտի 15-ը:

Հիշեցնենք, որ Իշխան Արամայիսի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728