Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ղարաբաղյան շարժումը ԿԳԲ-ն էր կազմակերպե՞լ

Փետրվար 22,2018 15:22

«Տեսակետ կա, որ ԿԳԲ-ն դուրս էր եկել Գորբաչովի դեմ եւ դրա համար աջակցում էր այս շարժումներին, բայց հետագայում չկարողացավ իր ձեռքը պահել դրանք»,- այս հարցն այսօր ՌԱՀՀԿ-ում «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւերը» թեմայով քննարկման ժամանակ հնչեցրեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Շարժման ակունքներում կանգնած, ՌԱՀԿԿ հետազոտական ծրագրերի տնօրեն Մանվել Սարգսյանն ասաց, որ ինքը նման կարծիքներ եւս լսել է նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից. «Անունը չեմ ուզում տամ»: Բայց, ճաքած համակարգում խոսել նրա մասին, թե ով ինչո՞ւմ էր շահագրգռված`նա անիմաստ է համարում. «Մեզ պիտի հետաքրքրեր այն, որ համակարգը ճաք էր տվել եւ մտնելով, մենք ավելի մեծ դեր էինք խաղում: ԿԳԲ-ն վերացել է, Ռուսաստանը, Հայաստանը, Ղարաբաղը մնացել են»:

Նա հիշեց, թե հետագայում ինչպես էր Ելցինը կոմկուսը եւ Սովետական միությունը համարում չարիք. «Դրա համար եմ ասում`հաղթում են նրանք, ովքեր ճիշտ են դրել հարցադրումները: Մենք չհասկանալով դեմոկրատիան ինչ է, այդ կայսրությունում դեմոկրատիա էինք անում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728