Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարությունը կպարզի ո՞ւր են գնում Ախթալայի կոմբինատի թունավոր նյութերը

Փետրվար 22,2018 15:18

Այսօր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից դուրս եկող հոսքաջրերի դեմն առնելու, քանի որ դրանք լցվում են Դեբեդ գետը: Այս մասին ահազանգել էին բնապահպանները: Ըստ նախարարի, Ախթալայի կոմբինատի թունավոր նյութերը գետը լցվելու վերաբերյալ բնապահպանների հրապարակած տեսանյութն ուսումնասիրվում է. «Եթե կա այդպիսի դեպք, որն ուսումնասիրությունների ընթացքում դեռ արձանագրված չէ, դա նշանակում է, որ պատասխանատուները պատասխանատվության պետք է ենթարկվեն: Իսկ, եթե չկա նման դեպք, պետք է ուսումնասիրվի, թե այդ տեսանյութը երբ եւ ինչ պայմաններում է արվել»:

Արծվիկ Մինասյանի խոսքով, ստուգումներից հետո տեսչական մարմինը կտա բոլոր հարցերի պատասխանները: Ստուգումների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց արդեն հայտնաբերվել են որոշակի խախտումներ, որոնց համար հետագայում պատասխանատվություն կկիրառվի:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728