«Երեկվանից քայլեր են ձեռնարկվում, այնտեղ կասեցված է որեւէ գործողություն շինարարության տեսքով` մինչեւ հստակ պարզվեն բոլոր հիմքերը»,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով հարցին, թե նախարարությունն ինչ է անում բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքները կանխելու ուղղությամբ, ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, «Քարերի սիմֆոնիան» համարվում է բնության հուշարձան, եւ մի քանի ամիս առաջ հաստատվել է այս հուշարձանի սահմանները եւ անձնագիրը: Այս պահին, նախարարի խոսքով, նշյալ վայրում ուսումնասիրություն է կատարվում` պարզելու համար՝ արդյոք այդ շինաշխատանքները կատարվում են սահմանների մեջ, քանի որ այնտեղ որոշ տարածք մասնավոր սեփականություն է: Բացի այդ, տարածքն ամբողջությամբ գտնվում է համայնքի վարչական սահմաններում:
Արծվիկ Մինասյանը նաեւ վստահեցրեց, որ եթե պարզվի, որ բնության հատուկ պահպանվող տարածքին կարող է վտանգ սպառնալ, ապա լիազորված մարմինը իրավասու է կատարել կանխարգելիչ գործողություններ:
Նախարարն ասաց, որ դեռեւս մեկ տարի առաջ քննարկում էին «Քարերի սիմֆոնիան»՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք, հանձնենք կառավարման Խոսրովի անտառ արգելոցին, որպեսզի պահպանության ռեժիմն ուժեղացվեր:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ