Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները փետրվարի 21-ին, ժամը 11.00-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Մանանդյան փողոցի 13 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վլադիմիր Վ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 20-ին, ժամը 13.00-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 13 շենքի մոտ մի կնոջ ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է «Սամսունգ» բջջային հեռախոս և դիմել փախուստի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին, ժամը 17.20-ին, բաժին է հրավիրվել 1953 թ. ծնված Հասմիկ Մ.-ն և տվել հաղորդում:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն