Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկո. Այժմյան շոու-բիզնեսում գերակա ոճն ինձ հոգեհարազատ չէ. «Ժողովուրդ»

Փետրվար 22,2018 12:28

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայկական ռոմանսների կատարող, մի շարք երգերի, ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ Հայկոյի (Հայկ Հակոբյան) հետ։ Նա անդրադարձել է մարդկային հարաբերություններում իր համար գնահատելի եւ անընդունելի երեւույթներին, խոսել է շոու-բիզնեսում ներկայումս տիրող իրավիճակից, «Եվրատեսիլ»-ի հանդեպ մեր ունեցած վերաբերմունքից, նշել է, թե ում հետ կցանկանար հանդես գալ դուետով եւ հայկական շոու-բիզնեսից ովքեր են, որ հիացնում են իրեն։

– Շարունակեք միտքս՝ «Եվրատեսիլ»-ին պետք է վերաբերվել որպես…

– Գեղեցիկ, շքեղ ու մեծ եվրոպական շոու-ծրագրի, եւ դրան պետք է պատրաստվել պրոֆեսիոնալ մակարդակով։ Այդ մրցույթին չպետք է նայել քաղաքական պրիզմայից, ազգային մոտիվներն էլ պետք է դնել մի կողմ եւ ներկայացնել եվրոպական ստանդարտներին համապատասխան երգ։

– Մի երեւույթ շոու-բիզնեսում, որն այդպես էլ Ձեզ հարազատ չդարձավ։

– Այժմյան շոու-բիզնեսում գերակա ոճն ինձ հոգեհարազատ չէ։ 1997-2006 թթ. շատ գեղեցիկ կերպով ձեւավորվել էր էստրադային ժանր, որը հետո աղավաղվեց, փչացավ, բայց ես հուսով եմ, որ նոր դեմքերը, որոնք գալիս են, կլինեն ռոք, դասական երաժշտություն, թե ազգային երգեր ներկայացնողներ, կփոխեն ամեն ինչ, դրական տեղաշարժ կանեն։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728