Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր նշանակումներ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարության կազմում

Փետրվար 22,2018 12:11

2018 թ. փետրվարի 21-ին կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվեցին մի շարք նոր նշանակումներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահ է ընտրվել ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, “Մանրածախ բիզնես” Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ նշանակվել է Իվան Տելեգինը, որը տվյալ պաշտոնը կստանձնի 2018 թ. փետրվարի 24-ից:

Իվան Տելեգինն ունի 16-ամյա փորձ ֆինանսական բնագավառում, 2011 թ.-ից՝ ՎՏԲ խմբում: 2016 թ.-ին նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի Տնօրեն, Տնօրինության անդամ:

Նոր պաշտոնում նրա առջև դրված են Հայաստանի Հանրապետության տարածքում ՎՏԲ Խմբի բիզնեսի զարգացմանն ու շուկայում բանկի առաջատար դիրքերն ապահովելուն ուղղված հավակնոտ խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728