Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործազրկության մակարդակը նվազել է. «Հայոց Աշխարհ»

Փետրվար 22,2018 11:56

Պաշտոնական տվյալներով, անցած տարի գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է։ Դատելով վիճծառայության հրապարակումներից՝ դա տեղի է ունեցել աշխատատեղերի ավելացման հաշվին։

Թեեւ դեռ չեն հրապարակվել տարեկան ցուցանիշները, այնուհանդերձ առաջին երեք եռամսյակների միտումները դրական պատկեր են ուրվագծել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է գործազրկության մակարդակի 1,6 տոկոս կրճատում։

Շա՞տ է, թե՞ քիչ, այլ հարց է։ Փաստն այն է, որ արձանագրված զարգացումների շնորհիվ աշխատանք չունեցողների թիվը նվազել է շուրջ 20 հազարով։
Դրանով հանդերձ, Հայաստանում գործազուրկների քանակը շարունակել է բավական մեծ լինել։ Աշխատունակ բնակչության 16,5 տոկոսը չի կարողացել գործ գտնել։
Խոսքը ավելի քան 204 հազար մարդու մասին է։ Չհաշված այն բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները, որոնց մոտ հողի առկայությունը համարվում է աշխատանքի ապահովվածություն։ Թեեւ իրականում ոչ միշտ է այդպես։ Հող ունենալը դեռեւս բավարար պայման չէ նման ենթադրության համար։ Պատահական չէ, որ մեծ թիվ են կազմում այն գյուղաբնակները, որոնք փորձում են աշխատանք փնտրել արտերկրում։

Ի դեպ, գյուղական բնակավայրերում գործազրկության մակարդակը անցած տարի ոչ միայն չի նվազել, այլեւ նույնիսկ ավելացել է։ Մեկ տարվա ընթացքում գրեթե 11 հազար մարդ համալրել է աշխատանք չունեցողների շարքերը։
Այլ կերպ ասած, գործազրկության մակարդակի նվազումը տեղի է ունեցել բացառապես քաղաքային բնակավայրերում աշխատատեղերի ավելացման հաշվին։ Չնայած դա չի խանգարել, որ քաղաքներում աշխատանք չունեցողների քանակը շարունակի անհամեմատ ավելին լինել։ Չնայած արձանագրված ավելի քան 4 տոկոս կրճատմանը, այնուհանդերձ քաղաքներում աշխատունակ բնակչության ավելի քան 23 տոկոսը գործազուրկ է։

Սա թերեւս գործազրկության մակարդակը բնութագրող առավել իրական ցուցանիշն է։
Իհարկե մի շարք գործոններով պայմանավորված՝ Հայաստանում գոյություն ունի նաեւ թաքնված զբաղվածություն։ Դրանով հանդերձ, աշխատանքի ապահովվածության խնդիրը չափազանց սուր է դրված։ Որքան էլ երբեմն հանդիպում են նաեւ թափուր աշխատատեղեր, այնուհանդերձ դրանց դիմաց վարձատրությունն այնքան ցածր է, որ մարդիկ գերադասում են պարապ մնալ, բյուջեից նպաստ ստանալ, քան նման աշխատանք կատարել։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728