Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը լրագրողների նկատմամբ արհեստական սահմանափակումները ներկայացնում է որպես արդյունավետ համագործակցություն. «Ժողովուրդ»

Փետրվար 22,2018 11:53

Տարոն Մարգարյանն էլ երեկ հայտարարել է. «Վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների եւ քաղաքապետարանի համագործակցության ձեւաչափը, ինչը, սակայն, ոչ միայն չի խաթարելու թափանցիկության ապահովումը, այլեւ առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի եւ ԶԼՄ-ների համագործակցությունը»։

Այսինքն՝ քաղաքապետարանը լրագրողների նկատմամբ արհեստական սահմանափակումները ներկայացնում է որպես արդյունավետ համագործակցություն։ Այս տրամաբանությամբ կարելի է նաեւ մարդ սպանել ու պատճառաբանել, թե դա արվել է՝ նրան կյանքի հետագա դժվարություններից զերծ պահելու համար։

Այս տրամաբանությամբ քաղաքապետարանը կարող է հանդես գալ ավագանու նիստերի ընթացքում լրագրողներին տնային կալանքի ռեժիմում պահելու նախաձեռնությամբ։ Եվ պարոն Տարոն Մարգարյանը կմեկնաբանի, որ սեփական օջախից ավելի հարմար վայր մարդու համար դժվար թե լինի, ահավասիկ, այդ հարմարավետ պայմաններում լրագրողները կարող են իրենց կայքի ուղիղ հեռարձակմամբ հետեւել նիստերին, էլ ինչո՞ւ ավելորդ ջանք գործադրեն, անգամ տրանսպորտի գումար ծախսեն՝ քաղաքապետարան հասնելու համար։

Իսկ իրականում այս ամենի պատճառն ավագանու նիստերում պարբերաբար դարձած սկանդալային միջադեպերն են՝ հայհոյանքները, ծեծուջարդը, որոնց մասին վկայող տեսագրությունները դարձան հանրության սեփականությունը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728