Այսօր լրանում է ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի 65-ամյակը:
Մի բժշկի, որը 1990-1992-ականներին մասնակցել է Երասխի, Նոյեմբերյանի, Մեղրիի ինքնապաշտպանական մարտերում վիրավորների տարհանման և բուժման աշխատանքներին:
Մի բժշկի, որը 1990-ից կամավոր և գործուղումներով մեկնել է ԼՂՀ: Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր հիվանդ, վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների, ղեկավարել վերջույթների և դեմքի ծանր վնասվածքներով հիվանդների բուժմանը: ԼՂՀ է առաքել դեղորայք, մարդասիրական օգնություն:
Մի բժշկի, որը պարբերաբար զարմանահրաշ վիրահատություններ է իրականացնում վնասված վերջույթների, մարմնամասերի և դեմքի վերականգնմանը, հրազենային ծանր վնասվածքների բուժման առնչությամբ:
Ու Արտավազդ Սահակյանը արժանիորեն է պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», ԼՂՀ «Արիության համար» եւ բազմաթիվ այլ շքանշաններով: