Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային դարաշրջանի առանձնահատկությունը

Փետրվար 22,2018 10:10

Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կես ժամ անց տաքսու վարորդն իր հեռախոսով ինձ ցույց էր տալիս միջադեպի տեսագրությունը՝ ՀՀԿ-ականների հասցեին համապատասխան մեկնաբանություններով: Խոսքս տվյալ դեպքում այն մասին չէ, որ մեր քաղաքացիները 25 (եթե ոչ ավելի) տարիների ընթացքում ձեւավորել են որոշակի կարծրատիպեր եւ պատրաստ են ընկալել միայն այն տեղեկատվությունը, որը հաստատում եւ ամրապնդում է այդ կարծրատիպերը: Խոսքն այս պարագայում տեղեկատվության մատչելիության եւ արագ տարածման մասին է, որը, ինձ թվում է, մեր կյանքում տեկտոնիկ փոփոխությունների սկիզբն է:

Այդ սրընթաց զարգացումները պետք է հաշվի առնեն բոլորը: Մարդը, որը իրադարձությունից րոպեներ անց տեղեկացել է իրեն հետաքրքրող իրադարձության մասին, երեկոյան չի գնա տուն, միացնի հեռուստացույցը եւ նայի, թե ում է ընդունել նախագահը, եւ ինչ խորհրդակցություն է անցկացրել վարչապետը: Նա, ըստ ամենայնի, կգնա տուն եւ նույն հեռախոսով կամ համակարգչով կփնտրի նույն ծեծկռտուքի այլ կետերից նկարահանված տեսագրությունները, ինչպես նաեւ գուցե կփնտրի տեսակետներ, որոնք հաստատում են իր՝ տարիներով ձեւավորված ընկալումները:

Խորհրդարանում, ավագանիում եւ ամենակարեւորը՝ ընտրությունների ժամանակ եղանակ ստեղծող «գողականներն» ու «կիսագողականները» նույնպես այդ ամենը պետք է հաշվի առնեն: Հիշո՞ւմ եք, վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանը սպառնացել էր «Առավոտի» կին լրագրողին՝ որ «մռութը ջարդի»: Ոստիկանությունն, իհարկե, կոծկել էր այդ գործը, եւ սույն անձնավորությունը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել: Բայց Արայիկը պետք է իմանա, որ տեսագրությունը կա, այն պահպանվելու է հավերժ եւ հասնելու է նրա երեխաներին, թոռներին ու ծոռներին:

Ճիշտ նույն ձեւով ավագանու գողական (կամ կիսագողական) անդամները, որոնք վեց հոգով հարձակվել էին մի կնոջ վրա, անկախ նրանից, թե ինչպիսին է այդ կնոջ վարքը, պետք է գիտակցեն, որ նրանց ամեն շարժում արձանագրված է տեսագրության մեջ ու հասանելի է հարյուր հազարավոր մարդկանց: Պարզ է, որ, հաշվի առնելով մեր իրավապահ համակարգի «առանձնահատկությունները», ավագանու հիշյալ անդամներին նույնպես կհաջողվի խուսափել պատասխանատվությունից: Բայց նոր՝ թվային դարաշրջանը նրանց ոչ մի հնարավորություն չի տալիս թաքցնելու իրենց դաստիարակության եւ ինտելեկտի, մեղմ ասած, արատները: Եվ դրանց մասին նույնպես կիմանան հաջորդ սերունդները, որքան էլ փորձեն լրագրողների աշխատանքը «կանոնակարգել»:

Իդեալական տարբերակն, իհարկե, այն է, որ այդ մարդիկ նստեն: Բայց եթե նույնիսկ չնստեն, միեւնույն է՝ նրանք կամ նրանց նմանները պետք է որ հասկանան, որ իրենց դաստիարակության ու կրթության առանձնահատկություններն ամեն ժամ եւ ամեն րոպե հայտնվում են տեսանյութերում: Այդպիսին է ներկայիս ժամանակահատվածի առանձնահատկությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Ասենք թե տեսագրությունը հասավ նրա երեխաներին, թոռներին ու ծոռներին,(Ենթադրում եմ, որ նրանք էլ նույն մտածուղությունը կունենան)Ի՞նչ կտա դա։ Իսկ այ ,որ Դուք,պարոն Աբրահամյան պայքարեիք մինչև վերջ, ականջի հետև չգցեիք, մի գուցե ուրիշ արդյունքներ լիներ հիմա։

  2. Լավատես says:

    ՝Իդեալական տարբերակն, իհարկե, այն է, որ այդ մարդիկ նստեն:՝

    Նույնն է թե փողի մեծ քսակը դնել այգու նստարանին, թաքնվել թփերի տակ ու հենց անմակարդակ մեկը վերցնի քսակը՝ բռնել տանել նստացնել: Վերցնողի մեղքը կլինի իհարկե, բայց առավել դաժան պետք է դատել թփերի տակ թաքնված սադրիչին: Ի՞նչ մեղք ունի անմակարդակ պետական պաշտոնյան, գլխավոր մեղավորը այդ անմակարդակ պաշտոնյային պետական պաշտոնին նշանակվելու հնարավորություն տվողը պետք է լինի, դրա համար ազգը պետք է ունենա իր սեփական ազգային դատարանը, ազգային օրենքը, որով պետք է դատի իր կողմից ընտրված պատգամավորին, միայն այդ դատարանը պետք է պարզի, թե որքանով է պատգամավորը խախտում ազգային օրենքը ու հետ կանչվի կամ հակառակը՝ եթե որակով է իրեն ծառայում պատգամավորը, նրան խրախուսել շքանշանով ու մեծ քսակ փողով: 🙂

  3. Նորիկ says:

    Աննա ջան, կնշե՞ք հնարավոր բոլոր ատյանները։

  4. Նորիկ says:

    Իրավաբան չեմ․․․․․բայց կա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան

  5. Ruben says:

    Եթե մի ժամանակ գեղցիները, բոշեքը, ղարաբաղյան քոչվոր ցեղերը ատամ էին սրում քաղաքացիների վրա, ապա այսօր նրանք ուտում են իրար:
    Զարմանալի է…

  6. Հ.Շ. says:

    Վերջին հաշւով Հայաստանի/Արցախի բնակիչների եւ նաեւ մնացեալ Հայութեան մեծամասնութեան կամքով հաստատուած իշախանութիւն մը պիտի չդառնայ խամաճիկը, գերին ու պատանդը՝ աննշան փոքրամասնութեան մը, նոյնիսկ եթէ վերջինս կը վայելէ կարգ մը լրագրողների պարբերական զօրակցութիւնը – ոչ թէ որովհետեւ այդ լրագրողները անպայման կը բաժնեն նոյն քաղաքական տեսակէտները, այլ պարզապէս քանի որ ամէն մարդ իր ապրանքը պիտի ծախէ, իր աղցանը պիտի վաճառէ, կեանքի նորմալ շուկան է – :

    Եթէ հիմնաւորուած լինէին իշխանութեան վերաբերող արմատական այլախոհների ծայրահեղ կարծիքները, միայն ապտակներ չէ որ պիտի փոխանակուէին այդ մի քանի խանգարիչ տարրերին հետ: Չնայած որ այդ ալ կը բաղձան, խորապէս կ’ըղձան այսպիսի խնդիրներ յարուցող ծայրահեղականները:Փաստօրէն, ցարդ, քաղաքացիական պատերազմի փորձը քաղաքական լուսանցքային գործիչների կողմէ է որ կատարուեցաւ, մինչ նորելուկ իշխանութիւնը կը ցուցաբերէ ինքնազսպում մը, իմաստութիւն մը, որ չէին կրնար ունենալ բազմաթիւ այլ, շատ աւելի հին պետութիւններ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728